Գանձայի թիմը մինի ֆուտբոլի առաջնության հաղթող. քաղաքապետարանի գավաթ

Գանձայի թիմը մինի ֆուտբոլի առաջնության հաղթող. քաղաքապետարանի գավաթ

Արդեն 2 օր է Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի մարզադաշտում մեկնարկել էր «Քաղաքապետարանի գավաթ» մինի ֆուտբոլի առաջնությունը:

Այսօր՝ նոյեմբերի 10 -ին առաջնությունը մոտեցավ իր տրամաբանական ավարտին եւ տեղի ունեցավ եզրափակիչ խաղերը:

3 -րդ հորիզոնականի համար պայքարեցին Հեշտիայի եւ Նինոծմինդայի թիմերը, որտեղ 2 – 0 հաշվով հաղթեց Հեշտիայի թիմը:

1 -ին եւ 2 -րդ տեղերի համար մրցեցին Գանձայի եւ Մեծ Խանչալիի թիմերը, որտեղ 3 – 0 հաշվով հաղթեց Գանձան եւ գրավեց առաջին հորիզոնականը:

Ֆուտբոլիստները պարգեւատրվեցին մեդալներով, գավաթով եւ պատվոգրերով: