Նոյեմբերի 15-ի տվյալներով Նինոծմինդայի մունիցիպալիտետում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք։ Այս պահին 238 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ։
Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը ասաց, որ կորոնավիրուսի դեպքերի ավելացման տենդենց կա, եւ միակ փրկությունը պատվաստումն է:
სს ,,ევექსის კლინიკები” Նինոծմինդայի կլինիկայում նոյեմբերի 15-ի դրությամբ Covid կենտրոնում բուժում է ստանում 30 կորոնավիրուսային հիվանդ։ Ծանր վիճակում գտնվող հիվանդներ չկան: Այս մասին մեզ հայտնեց կլինիկայի մենեջեր Ծովինար Մանվելյանը:
Ինչ վերաբերվում է մահճակալների ավելացմանը մենէջերը նշեց, որ 10-15 նոր մահճակալ ավելացնելու առաջարկը ղեկավար մարմիններին արվել է։ Իսկ այն դրական կլինի թե բացասական՝ սպասում են պատասխանի։