NOR ռադիոակյանը նախկինում լուսաբանել էր, որ 2020 թվականի հոկտեմբերի 7 -ին մեկնարկել էր Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի դպրոցի վերանորոգման եւ վերականգման աշխատանքները:
Մունիցիպալ զարգացման հիմնադրամը, տարածաշրջանային և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը անցկացրել էին մրցույթ՝ Ղաուրմա գյուղի դպրոցի վերականգնման համար: Մրցույթը շահել էր “შპს გლობალ სერვისი“ շինարարական ընկերությունը՝ 1.697.000 լարի գումարի դիմաց:
Նշենք, որ Ղաուրմա գյուղի դպրոցը 9 -ամյա դպրոց է, և ունի շուրջ 38 աշակերտ: Դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքում աշակերտները հաճախում էին Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոց:
Հիշեցնենք, որ դպրոցը նախկինում ջեռուցվում էր վառարանների միջոցով եւ չուներ գազաֆիկացում: Դասարանները ունեին կոսմետիկ վերանորոգման կարիք, ինչպես նաեւ կտուրի, դռների եւ պատուհանների փոփոխման խնդիր:
Արդեն մի քանի օր է Ղաուրմայի դպրոցի շինարարական աշխատնաքները ավարտվել են: Դպրոցի կտուրը, պատուհանները եւ դռները ամբողջովին փոխվել են, դասարաններում կոսմետիկ վերանորոգում է տարվել: Ինչպես նաեւ դպրոցի բակում կառուցվել է նոր մինի մարզադաշտ, սանհանգույց եւ կաթսայատուն: Դպրոցն արդեն ունի կենտրոնական ջեռուցում:
Աշխատանքների պատասխանատու Խաչիկ Ղուկասյանի խոսքով՝ դպրոցի վերանորոգման աշխատանքները ավարտված են եւ դպրոցը ամբողջովին պատրաստ է ծառայելու աշակերտներին:
Տեսանյութը դիտելու համար անցեք հղումով` Radio NOR
Թե ինչպիսին էր դպրոցը նախկինում անցեք վերոնշյալ հղումներով.