
Քութայիսիի Բոմոնդ կլինիկայում երիտասարդ կին է մահացել կորոնավիրուսից։ Հիվանդը 9 օր բուժվել է կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում։
Ըստ կլինիկայի, հիվանդանոց ընդունվելու պահին նրա վիճակը ծանր է եղել։ Հիվանդի մոտ թոքերի հյուսվածքի 72 տոկոսը վնասված է եղել, և նա վերահսկվող շնչառություն է ունեցել:
Առկա տեղեկությունների համաձայն՝ հիվանդը վերջերս է ծննդաբերել։ Ծննդաբերությունից հետո նրան Սամեգրելոյից տեղափոխել են Քութայիսիի կլինիկա։