
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղը ունի բազմաթիվ խնդիրներ:
Բնակիչները NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեցին, որ ժողովուրդի ձեռքը գումար չի մնացել, մարդիկ ոչ թե ապրում են այլ գոյատեւում:
Օրոջալար գյուղի բնակիչ Սուրենը մեզ հետ զրույցում ասաց. «Ես մեխանիզատոր եմ աշխատում, մարդիկ գումար չունեն որ դիզվառելիքի գումար տան իրենց արտերը վարելու համար: Սարսափելի թանկացում է, դիզվառելիքի գինը 2, 90 լարի է, լոլիկի գինը 4 լարի է, իսկ գյուղացու մշակած կարտոֆիլը շատ էժան։ Մառնեուլիի առեւտրականները նույնիսկ 60 թեթրիով են կարտոֆիլը գնում տեղի բնակիչներից»:
Բնակիչներից մեկի խոսքով՝ գյուղամիջյան ճանապարհները գտնվում են շատ վատ վիճակում, ղեկավարությունը խոստացել էր ասֆալտապատել գյուղամիջյան ճանապարհը մինչեւ դպրոցի մոտ, սակայն դա էլ չիրականացավ:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.