Խոշոր կարկուտը վնասներ է հասցրել Օրոջալարում

Խոշոր կարկուտը վնասներ է հասցրել Օրոջալարում

Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղում, այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 16։00-ի սահմաններում տեղացել է կարճատև բայց խոշոր կարկուտ։

Կարկուտը համեմատաբար ուժեղ և առատ է եղել գյուղի գոլ կոչվող տարածքում։

Բնակիչների խոսքով, կարկուտը հատկապես վնաս է հասցրել կարտոֆիլին և հատիկային մշակաբույսերին։

Գլխավոր լուսանկարը մեզ է տրամադրել է Օրոջալար գյուղի բնակիչը։