Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութի երրորդ դեղաչափը գործում է 10-12 ամիս և պաշտպանում է մարդուն վիրուսից,- ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն։
Նա կոչ արեց բնակչությանը երկրորդ պատվաստումից վեց ամիս անց պատվաստել երրորդ՝ խթանող դոզայով։
«Այսօրվա տվյալներով երկրում կա մոտ ութ հազար խթանող։ Դրանք արվում են երկրորդ պատվաստումից վեց ամիս հետո՝ բոլոր պատվաստումների համար։ Կարևոր չէ, դուք պատվաստվել եք «Sinopharm»-ի, «Sinovac»-ի թե «Pfizer»-ի պատվաստանյութով, խորհուրդ է տրվում պատվաստվել վեց ամիս հետո: Ես ինքս 2 անգամ պատվաստվել էի և մեկ շաբաթ առաջ խթանող արեցի և բոլորին հորդորում եմ դա անել։ Ինչպես երևում է, բոլոր ուսումնասիրությունների համաձայն՝ պատվաստանյութը գործում է վեցից ութ ամիս և ցանկալի է, որ մարդը պատվաստվի երրորդ դեղաչափով։ Երրորդ դոզան, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, ավելի երկար է գործում՝ մոտ 10-12 ամիս»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։1tv.ge