Իմունիզացիայի խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն, Իվանե Չխաիձեի հայտարարությամբ, երեխաների պատվաստումների մակարդակն աճել է, բայց ավելին է պետք անել։
Բժշկի խոսքով, կարևոր է երեխաներին պատվաստել համավարակի դեմ պայքարի համար:
«Երեխաների մոտ վարակվածության մակարդակը զգալիորեն աճել է։ Եթե 2020 թվականին այն կազմում էր վարակվածների թվի տասը տոկոսը, ապա այժմ կրկնակի ավելի է և սեպտեմբերի դրությամբ կազմում է 20,4 տոկոս։ Վրաստանում երեխաների պատվաստումը շատ կարևոր է համավարակի դեմ պայքարում: Վրաստանում այս գործընթացը դեռ այնքան էլ ակտիվ չէ, բայց օրեցօր աճում է։ Եթե Իաշվիլիում առաջին օրերին 1-2 երեխա է դիմել մեզ պատվաստման համար, ապա վերջին օրերին 8-10 երեխա է պատվաստվել»,- ասել է Չխաիձեն։1tv.ge