Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ պարեկային ոստիկանության աշխատակիցները կանխել են «Վրաստանի բանկի» կողոպուտը։
«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական եւ որոնողական աշխատանքների արդյունքում բերման են ենթարկել 1999 թվականին ծնված Գ.Տ.-ին։
Քննությամբ պարզվել է, որ Գ.Տ.-ն այս տարվա նոյեմբերի 23-ին ավազակային հարձակման նպատակով ներխուժել էր «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկը, որը գտնվում է Քեթեւան Ծամեբուլի պողոտայում, սակայն չի կարողացել կատարել իր մտադրությունը եւ փորձել է թաքնվել։
Պարեկային ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքների արդյունքում մի քանի րոպեի ընթացքում նրան բերման են ենթարկել դեպքի վայրի մերձակայքում»,- հայտնել են գերատեսչությունում։
ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով, որը նախատեսում է ավազակություն։ 1tv.ge