Օգոստոսի 26 -ի առավոտյան թալանվել է Գորելովկա գյուղի բնակիչ Հովհաննես Աղայանի տունը:
Կողոպուտի ժամանակ սեփականատերերը տանը չեն եղել, նրանք ֆերմայում են եղել: Ըստ տան տիրոջ՝ կողոպտիչները տուն են մտել պատուհանից: Տանից գողացել են 600 լարի եւ չերվոնե մատանի:
«Առավոտյան 04: 00 -ին ես և կինս մեքենայով գնացինք ֆերմա, երբ աշխատանքից վերադարձանք 07: 30 էր արդեն և տեսանք, որ պատուհանը բաց է: Գողացել են 600 լարի գումար և որդուս ամուսնական չերվոնե մատանին: Թող այդպիսի բան անողներին գտնեն և պատժեն», – ասում է Հովհաննես Աղայանը:
Հանցագործության վայրում աշխատել են ոստիկանները և այս գործով հետաքննություն է սկսվել: