Հիվանդությունների վերահսկման կենտրոնի դիրքորոշումն այլ էր, համակարգող խորհուրդը մեծամասնությամբ այս որոշումը կայացրեց որոշակի ժամկետով, մենք կվերահսկենք և հետո հնարավոր է վերանայենք,- ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն, ով պատասխանեց լրագրողի հարցին՝ «Ձեր անձնական դիրքորոշումն ինչպիսի՞ն է, երբ 6-7 ամսում նորից կրկնավարակի դեպքեր են լինում, հնարավո՞ր է փոխվի այս որոշումը։
Միևնույն ժամանակ, Ամիրան Գամղրելիձեն պարզաբանել է, որ կանաչ անձնագիրը ներառում է չորս ցուցիչ՝ կրկնակի պատվաստում, նախկինում վարակված լինել, վերջին 72 ժամում արված «ՊՇՌ» թեստ և վերջին 24 ժամվա ընթացքում կատարված արագ հակագենի թեստ։
«Դուք ինձ հարցնում եք նախկինում վարակված լինելու մասին, հիվանդությունների վերահսկման կենտրոնի մեր դիրքորոշումն այլ էր, համակարգող խորհուրդը մեծամասնությամբ այս որոշումը կայացրեց որոշակի ժամկետով, մենք կտեսնենք, կդիտարկենք և հետո կարող ենք վերանայել»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։
Ըստ Ամիրան Գամղրելիձեի՝ Համակարգող խորհուրդը միջոլորտային մարմին է, որտեղ շուրջ 25 մարդ է՝ տարբեր ուղղությունների և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։
«Որպես կանոն, հարցն ընդունվում է կոնսենսուսով։ Սա չի նշանակում, որ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը եթե ինչ-որ բան է ասում, դա պետք է պարտադիր ընդունվի, դա դիտարկվում է և հետո մեծամասնության կարծիքն է»,- պարզաբանել է Ամիրան Գամղրելիձեն։
Հիշեցնենք, որ միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն այսօր ասել էր, որ Covid-ով վարակվելուց հետո անձը կունենա մշտական կանաչ կարգավիճակ։1tv.ge