Ասֆալտապատումից հետո Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալիի գյուղամիջի կենտրոնական ճանապարհին (որը տանում է դեպի Փոքր Խանչալի) չեն տեղադրվել արհեստական արգելակներ, այդ պատճառով բնակիչները հայտնեցին իրենց դժգոհությունը:
Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Մեծ Խանչալիի գյուղամիջի կենտրոնական ճանապարհը համարվում է բնակելի գոտի: Երեխաները անընդհատ վազվզում եւ խաղում են հեծանիվներով, այդ պատճառով հարկավոր է տեղադրել արհեստական արգելակներ՝ ապահովության համար: Քանի որ վարորդները երթեւեկում են անզգույշ եւ շատ արագ»:
Մեծ Խանչալիի բնակիչներից պարոն Իգիթը խոսեց գյուղի այլ խնդիրների վերաբերյալ. «Մեր փողոցը ընդամենը 200 մետր ճանապարհ է, այս տարի խոստացան թե կավազապատեն, սակայն մինչեւ օրս չեն արել: Ունենք նաեւ գիշերային լուսավորության խնդիր խոստացան որ պետք է անցկացնեն լուսավորությունը դա նույնպես չարեցին»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Վերոնշյալ հարցերի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Մեծ Խանչալիի համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Շահբազյանի հետ:
Շահբազյանի խոսքով. «Ինչ վերաբերվում է արհեստական արգելակներին ապա ես կդիմեմ, որ այս տարվա բյուջեի մեջ նախատեսվի: Ես էլ աշխատում եմ որպեսզի ոչ թե մենակ Մեծ Խանչալի այլեւ Փոքր Խանչալի եւ Կաթնատու գյուղերում էլ տեղադրվի: Լուսավորության հետ կապված աշխատում ենք, մոտավորապես 25 կետ կա որտեղ բացակայոմ է գիշերային լուսավորությունը: Դրանք անելուց հետո կարող եմ ասել որ Մեծ Խանչալին 90 % լուսավորված կլինի: Դեպի Փոքր Խանչալի տանող ճանապարից որ բաժանվում է այդ 200 մետր երկարությամբ փողոցի ավազապատման համար էլ ասեմ, որ այս տարի ոչ մի աշխատանք չի նախատեսվում»: