Օրլովկա գյուղի կամուրջի մոտ տեղադրվեց արհեստական արգելակ

Օրլովկա գյուղի կամուրջի մոտ տեղադրվեց արհեստական արգելակ

NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր Նինոծմինդայից դեպի Օրլովկա տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ընթացքի եւ ավարտի մասին:

Այսօր՝ նոյեմբերի 3 -ին Օրլովկայի կամուրջի մոտ տեղադրվեց արհեստական արգելակ, ինչպես նաեւ, ճանապարհի համապատասխան մասերում տեղադրվեցին նոր երկաթյա պատնեշներ։ Մի քանի օր առաջ Նինոծմինդայից Օրլովկա ճանապարհահատվածը գծանշվել էր։

Հիշեցնենք, որ նշված ճանապարհի ասֆալտապատման մրցույթը շահել է «Արալի» ճանապարհաշինարարական ընկերությունը 4627900 լարիի դիմաց, իսկ ասֆալտապատման ավարտի ժամկետն է 2020 թվականի դեկտեմբեր ամիսը: Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի ասֆալտապատումը սկսվել էր այս տարվա մայիսի 22-ին:

Լուսանկարները ստորեւ.