Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ

Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ

Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 07:21-ին, Դմանիսիի մերձակայքում գտնվող Մամիշլար գյուղում տեղի է ունեցել 3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Հայտնում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Նշենք, որ Մամիշլար գյուղը գտնվում է Մադաթափա լճից մոտավորապես 20 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս արևելք։