Մեծ Խանչալիի բնակիչները խոսում են ջեռուցաման եւ դժվարությունների մասին

Մեծ Խանչալիի բնակիչները խոսում են ջեռուցաման եւ դժվարությունների մասին

Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղում բազմաթիվ խնդիրներ կան: Սակայն ձմեռային պայմաններում ամեն ինչ ավելի է դժվարանում, կան մարդիկ ովքեր հնարավորություն չունեն գազի համակարգ տեղադրելու, իսկ ովքեր էլ տեղադրել են՝ աշխատանք չլինելու պատճառով չեն կարողանում կոմունալը վճարել: Ստիպված բնակիչների մեծ մասը իրենց տները ջեռուցում են վառարանների միջոցով:

Մեծ Խանչալի գյուղի բնակիչ պարոն Վիկտորը մեզ հետ զրույցում նշեց. «Գյուղում բնակիչները տները ջեռուցում են գազով, փայտով, աթարով: Գազով ջեռուցման համար ծախսվում է ամսական մոտավորապես 250 -ից 300 լարի գումար, բայց կան մարդիկ ովքեր հնարավորություն չունենալո պատճառով 3 ամիս ջեռուցում են վառարանի միջոցով, 3 ամիս էլ գազի»:

Բնակիչների խոսքով՝ անցած տարի լավ էր, որ կոմունալ վճարումների սուբսիդավորման ծրագիրը գործում էր շատ, մարդիկ գոնե օգտվեցին, բայց այս տարի այդ ծրագիրն էլ չի գործում:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Մեծ Խանչալիի բնակիչները խոսում են ջեռուցաման եւ գազի բացակայության մասին