Վրաստանի էներգետիկայի և ջրի կարգավորման հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիայի խոսքով, կոմունալ վճարումների սուբսիդավորման ծրագիրը կշարունակվի 2022 թվականին, սակայն, թե ի՞նչ ձևով, Վրաստանի կառավարությունը մոտ ապագայում այն կքննարկի և կհրապարակի տեղեկատվությունը։
Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ այն ավելի հասցեական է լինելու։
«Մենք դեռ աշխատում ենք այս ուղղությամբ։ Այնուամենայնիվ, կարող եմ միանշանակ ասել, որ եթե նման սուբսիդավորում լինի, այն ուղղված կլինի կոնկրետ խմբերին»,- ասել է Խուցիշվիլին։trialeti.ge