Իհարկե, նոր շտամը Վրաստան կհասնի. Պաատա Իմնաձե

Իհարկե, նոր շտամը Վրաստան կհասնի. Պաատա Իմնաձե

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով, կորոնավիրուսի նոր շտամը՝ Օմիկրոնը, կհասնի Վրաստան:  Իմնաձեի խոսքով, վարակաբանները մոտ մեկ ամիս ժամանակ ունեն նոր շտամն ուսումնասիրելու համար։

«Դիմակն է պաշտպանում և դեռևս գիտենք, որ պատվաստումն ազդում է այս շտամի վրա էլ, Աֆրիկայից ունեցած տեղեկությունների վրա հիմնվելով ենք սա ասում: Իհարկե, այն մի օր կհասնի մեզ: Վրաստանը ոչ թե լուսնի, այլ երկրագնդի վրա է: Կարծում եմ` մենք մոտ մեկ ամիս ժամանակ կունենանք, որպեսզի նախապես իմանանք, թե ինչի հետ ենք բախվելու»,- ասել է Պաատա Իմնաձեն:

Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածվել է կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը։ Կորոնավիրուսի նոր շտամի տարածման բարձր ցուցանիշ գրանցած երկրներից Վրաստան մուտք գործող անձինք պարտավոր են 14 օր մեկուսանալ կարանտինային հատուկ տարածքում։aliq.ge