Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսը կանցկացնի դեկտեմբերի 23-ին

Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսը կանցկացնի դեկտեմբերի 23-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսը կանցկացնի դեկտեմբերի 23-ին՝ առկա ձեւաչափով: Այդ մասին, հայտարարել Է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը կգա լրագրողների մոտ, լրագրողները սովորական ռեժիմով, ինչպես դա միշտ լինում Է, ազատ կերպով հարցեր կտան պետության ղեկավարին»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: Կորոնավիրուսի հետ կապված միջոցառումների պատճառով լրագրողների թիվը կսահմանափակեն մինչեւ 500, իսկ տարածությունը կմեծացնեն: «Այդ կարեւոր միջոցառումն անցկացնելու ենք շարունակվող համավարակի պայմաններում, ուստի գլխավոր գերատեսչությունը, որին մենք բոլորս պետք Է լսենք եւ հանձնարարականները կատարենք, «Ռոսպոտրեբնադզոր»-ն Է: Մենք հետեւելու ենք բոլոր պահանջներին»,-նշել Է Պեսկովը: Նա հավելել Է, որ դրա պատճառով մամուլի ասուլիսը Միջազգային առեւտրի կենտրոնից կտեղափոխեն Մանեժ:

Քանի որ մասնակիցների թիվը լինելու Է սահմանափակ, ապա միջոցառմանն ազատ հավատարմագիր չի լինելու: Մամուլի քարտուղարը հավելել Է, որ մասնակցության համար հարկավոր կլինի ՊՇՌ-թեստ հանձնել: Հավատարմագրի ծառայությունը խմբագրությունների հետ շփումները կսկսի դեկտեմբերի 1-ից: Նախագահի մեծ մամուլի ասուլիսն ամենամյա միջոցառում Է, որն անցկացվում Է 2001 թվականից: Որպես կանոն, սկզբում պետության ղեկավարը հրապարակում Է հիմնական տնտեսական եւ սոցիալական ցուցանիշները: Այնուհետեւ լրագրողները հարցեր տալու հնարավորություն են ստանում: 1in.am