Ֆուտբոլի համաշխարհային նոր ռեկորդ. Ռոնալդուն խփել է իր կարիերայի 801-րդ գոլը

Ֆուտբոլի համաշխարհային նոր ռեկորդ. Ռոնալդուն խփել է իր կարիերայի 801-րդ գոլը

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, պաշտպանելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի հավաքականի գույները, երեկ հերթական ռեկորդն է սահմանել։

«Արսենալի» դեմ խաղում Ռոնալդուին հաջողվել է դուբլի հեղինակ դառնալ՝ այս երկու գոլերը նրան դարձրել են հանդիպման հաղթող, ինչպես նաև դարձել են 800-րդ և 801-րդ գոլերը սեփական կարիերայում։

«Կարմիր սատանաները» ցնծում էին։ Հենց նրանց խաղացողը դարձավ աշխարհում առաջին ֆուտբոլիստը, ով նվաճեց այս նշանը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Մի փոքր ավելի քիչ գոլեր են խփել բրազիլացի Պելեն (757) և Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստ Յոզեֆ Բիցանը (759)։

Նշենք, որ Ռոնալդուն նման արդյունքի է հասել՝ իր կարիերայում անցկացնելով 1095 հանդիպում։

Ավելի վաղ ֆուտբոլիստը հրաժարվել էր ներկա գտնվել հեղինակավոր «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը կազմակերպչի ստերի պատճառով։