Արտակարգ իրավիճակ վրաց-հայկական սահմանին. բազմաթիվ բեռնատարներ օրերով չեն կարողանում մտնել Հայաստան

Արտակարգ իրավիճակ վրաց-հայկական սահմանին. բազմաթիվ բեռնատարներ օրերով չեն կարողանում մտնել Հայաստան

Բազմաթիվ վարորդներ ահազանգել են, որ արդեն մի քանի օր է, չեն կարողանում անցնել վրաց-հայկական սահմանը՝ Սադախլոյի անցակետում:

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ զանգահարած վարորդներն ասել են.

«3 սուտկա է, Սադախլոյի տամոժնում լռված ենք, մեր հայ տամոժնիկները չեն աշխատում,  3 սուտկա է, մոտ 400 ավտո կանգնած ա էստեղ:   Վրաստանից ուզում ենք գալ Հայաստան, բայց դեպի Հայաստան եկող հատվածը  մի քանի շարքով կանգնած են մեքենաները: Հայաստանը ավտոներին չի ընդունում, որ Վրաստանը մեզ բաց թողնի: Ասում են ռենտգենի հետ ա կապված խնդիրը, իբր 1 հատ ռենտգենի սարք կա, դա էլ նորմալ չի աշխատում:   Առավոտվանից 7-8 ավտո հազիվ է անցել: Համ ռենտգենն է պատճառը, համ էլ մեր հայ տամոժնիկները չեն ուզում աշխատեն կոնկրետ: Ոչ միայն ֆուռերն են մնացել, նաեւ մարդատար և ուղևորատար մեքենաներն են կանգնած»,-ասել է ահազանգած վարորդը, հավելելով, որ իրենք հանդիպել են հայկական կողմի անցակետի աշխատակիցների հետ, ովքեր ասել են, որ աշխատակիցներն են քիչ, դրա համար է նման իրավիճակ ստեղծվել: