Վրաստանի բնակիչը դանակահարել է կնոջը, ապա կտրել իր կոկորդը

Վրաստանի բնակիչը դանակահարել է կնոջը, ապա կտրել իր կոկորդը

Գարդաբանիի մունիցիպալիտետի Մարտկոպի գյուղի (Քվեմո-Քարթլիի շրջան) բնակիչը դանակով հարձակվել է կնոջ վրա, ապա կտրել իր կոկորդը։ Այս մասին հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ 40-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

«Մթավարին» պարզաբանում է, որ սառը զենքով վիրավորված կնոջ վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Հարազատները չեն հաստատում լրատվամիջոցների տարածած տեղեկությունը։ Նրանք պնդում են, որ տղամարդը մահացել է սրտի անբավարարությունից, իսկ կինը հոսպիտալացվել է մեծ սթրեսի պատճառով։

Միջադեպի կապակցությամբ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ընտանիքի անդամին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու փաստով (Վրաստանի Քրեական օրենսգրքի 11-117-րդ հոդված):