
Բարսելոնայի քաղաքային իշխանությունը որոշել է քանդել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին պատկանող հյուրանոցի շենքը, որը գտնվում է «Կամպ Նոու» ստադիոնի մոտ։ Պատճառը շենքի անհամապատասխանությունն է Բարսելոնայի քաղաքաշինական նորմերին։
77 համար ունեցող հյուրանոցը Մեսին 2017 թվականին գնել էր 30 միլիոն եվրո նախնական ներդրումով։ Իսպանական El Confidencial-ը գրում է, որ Մեսին ձեռք բերելուց տեղյակ չի եղել, որ քաղաքային իշխանություններն արդեն որոշում են ունեցել շենքը ապամոնտաժելու վերաբերյալ շինարարական նորմերի խախտման պատճառով։
«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Մեսին հյուրանոցներ ունի նաեւ Իբիցայում եւ Մայորկայում։ Դրանք միավորված են Majestic Hotel Group-ում։ news.am