Կանադայի Վաթերլոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ կոֆեինը բարձրացնում է զգոնությունը, ճշգրիտ կենտրոնացումը և բարելավում է ռեակցիաները: Այս մասին նշվում է Psychopharmacology ամսագրում հրապարակված հոդվածում։
Տեսողական սրությունը հատկապես կարևոր է առօրյա գործունեության մեջ: Նոր գիտական հետազոտության ընթացքում հետազոտողները պարզել են, թե ինչպես է կոֆեինը բարելավում տեսողությունը։
Հետազոտությանը մասնակցել է 21 կամավոր: Մի օր նրանք ընդունել են կոֆեինի պարկուճ (չորս միլիգրամ մեկ կիլոգրամի չափաբաժնով), իսկ մյուս օրը՝ պլացեբո պարկուճ։ Օգտագործելով Վաթերլոյի համալսարանում մշակված և վավերացված համակարգչային թեստը՝ յուրաքանչյուր մասնակցի մոտ չափել են տեսողության դինամիկ փոփոխությունները կոֆեինի ընդունումից մեկ ժամ անց:
Կոֆեինի պարկուճ ընդունած մասնակիցները ցուցաբերել տեսողական զգալիորեն մեծ ճշգրտություն և ավելի արագ են հայտնաբերել շարժվող փոքր թիրախները: Ըստ գիտնականների, կոֆեինի օգտագործումը կարող է օգտակար լինել մարդու տեսողական ֆունկցիայի համար՝ բարձրացնելով զգոնությունը և արթմնի լինելու զգացումը: Սա կարևոր է մեքենա, հեծանիվ վարելու կամ սպորտով զբաղվելու համար: shantnews.am