Կողոպուտ «հայկական ձևով». նախ ՃՏՊ են «սարքել», հետո մեքենայից գողացել 54 000 դոլար

Կողոպուտ «հայկական ձևով». նախ ՃՏՊ են «սարքել», հետո մեքենայից գողացել 54 000 դոլար

Երևանում օրը ցերեկով 54 000 դոլար են հափշտակել։ Shamshyan.com-ը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, իսկ տուժածը 37-ամյա Էդգար Ն.-ն է։ Ըստ կայքի` նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում 37-ամյա տղամարդն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու»-ի այգու հարևանությամբ, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած Kia մակնիշի ավտոմեքենային։

Դրանից հետո Nissan-ի վարորդը անհիմն վիճաբանել է 37-ամյա տղամարդու հետ, ապա բռունցքով հարվածել գլխին: Այդ ընթացքում Nissan-ի ուղևորը տուժածի մեքենայի սրահից հափշտակել է նրա պայուսակը, ապա Nissan-ի վարորդի հետ դիմել են փախուստի: Ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (կողոպուտ): Հարուցվել է քրեական գործ: