Հայաստանից բեռնատարի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Հայաստանից բեռնատարի վարորդը մահացու  վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ռուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհով Հայաստանից երթևեկող բեռնատարը 75-ամյա հետիոտնին վրաերթի է ենթարկել։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վթարի պատճառով Ռուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհի երթեւեկությունը ժամանակավորապես արգելափակվել է։

Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 305 մարդ, վիրավորվել՝ 5,7 հազարը։

Վրաստանում ամենատարածված վթարը երթևկող տրանսպորտային միջոցների մասնակցությունն է: Նշված ժամանակահատվածում նման 2105 պատահար է տեղի ունեցել, 78 մարդ զոհվել է, ևս 3006-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Վրաստանում ամենատարածված պատահարների թվում երկրորդ տեղում հետիոտնի հետ բախումն է։ 2021 թվականի երեք եռամսյակում գրանցվել է նման 648 փաստ, որոնցից 44 մարդ մահացել է, 656-ը՝ վիրավորվել։