Ավարտվել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առցանց հանդիպումը։
Ըստ «Սի Էն Էն»-ի՝ հանդիպումը տևել է երկու ժամ։
Ըստ լրատվամիջոցի՝ առաջնորդները պետք է խոսեն Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի և ՆԱՏՕ-ի խնդրի մասին։
Ըստ տեղեկությունների՝ Պուտինի հետ բանակցություններից հետո Ջո Բայդենը հեռախոսազրույցներ կանցկացնի Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ 1tv.ge