
Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին,Ղուլալիսի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար։
BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը ամենայն հավանականությամբ կորցրել է կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվելով ճանապարհի կողքին առկա ոռոգման բետոնե համակարգին։
Դեպքը տեղի է ունեցել այսօր լուսադեմին, ժամը 4։00 -ի սահմաններում։ Մեքենայում գտնվող ուղևորները ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են Ախալքալաքի շրջանային հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։