ՃՏՊ Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհին

ՃՏՊ Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհին

Այսօր՝ դեկտեմբերի 6 -ին, ժամը 17:45 -ի սահմաններում Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհին ֆորդ մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը դուրս է եկել ճանանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից արտերը:

Պատահարի արդյունքում տուժածներ չկան։ Վերոնշյալ ճանապարհով երթեւեկող վարորդները, ովքեր օգնեցին մեքենան դուրս բերել արտից նշեցին, որ ճանապարհին առկա մերկասառույցի պատճառով է մեքենան դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից:

Վարորդներին կոչ ենք անում ցուցաբերել զգուշություն եւ երթեւեկել ձմեռային անվադողերով: