Երգիչ Սևակ Ամրոյանը դարձավ Ջավախքի փեսա | Ո՞վ է նրա կինը

Երգիչ Սևակ Ամրոյանը դարձավ Ջավախքի փեսա | Ո՞վ է նրա կինը

Օրերս հայտնի դարձավ, որ երգիչ Սևակ Ամրոյանը ամուսնացել է։ Հայկական ԶԼՄ-ները գրում են, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին։ Լրատվամիջոցները միայն գրում են, որ Սևակի կնոջ անունը Քրիստինա է։

Ո՞վ է Սևակ Ամրոյանի կինը

Սևակի և Քրիստինայի հարսանիքի կադրերը հրապարկվելուն պես Նինոծմինդա քաղաքում շշուկներ տարածվեցին, որ Քրիստինան Նինոծմինդայից է։ NOR ռադիոկայանը գնաց այդ շշուկների հետքերով։

Պարզվում է, որ Սևակի կինը՝ Քրիստինա Աղջոյանը,  արմատներով Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղից է։ NOR ռադիոկայանի աղբյուրները հայտնեցին, որ Քրիստինայի հայրը՝ Սլավիկ Աղջոյանը ծնվել և մեծացել է Մ.Արագյալում, այնուհետև տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն սերտորեն կապ պաշտպանելով հայրենի գյուղի հետ և երբեմն բարեգործություններ է անում հայրենի գյուղի համար։

Իսկ թե ինչպես են ծանոթացել Սևակը և Քրիստինան առայժմ անհայտ է։

Միայն հայտնի է, որ Սևակ Ամրոյանը իր հարցազրույցներից մեկում ասել է.

«Ինքը շատ սիրում է, որ ես երգում եմ: Ի սկզբանե մեզ միացրել է աշուղական, ժողովրդական երգի հանդեպ սերն ու այդ խոսակցությունները: Ինքն էլ ինչ-որ շրջան երգել է՝ զուտ դասնթացների տեսքով»: