Ախալքալաքում՝ Փոքր Սամսարում նախկին կնոջ ընտանիքի անդամներին դանակահարած տղամարդն օգտվում է լռության իրավունքից: 42-ամյա Սասուր Մարտիրոսյանն գտնվում է ժամանակավոր մեկուսարանում:
Իրավապահները այսօր էլ գտնվում էին Կաջո գյուղում։ Նրանք հետաքրքրվում էին, արդյո՞ք ձերբակալվածը հոգեբանական խնդիրներ ունի։
Ախալքալաքում միջին տարիքի տղամարդը սառը զենքով տարբեր վնասվածքներ է հասցրել նախկին կնոջն ու նրա ընտանիքի անդամներին: Տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ 10 ամսական երեխա։ Ըստ նախնական տվյաների, պատճառը վրեժխնդրությունն է:
Ըստ համագյուղացիների, մեղադրյալը վերջերս է եղել բանտում, պատիժ է կրել ընտանեկան բռնության մեղադրանքով։
Հարազատներից մեկը պատմում է, որ մեղադրյալի և նրա կնոջ միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել մոտ 2 տարի առաջ, որի ժամանակ սկեսրայրը ոստիկանություն է զանգահարել, արդյունքում միջին տարիքի տղամարդը ձերբակալվել է։ Ենթադրաբար, այս դեպքը եւս դարձել է երեկվա հանցագործության շարժառիթը։
«Կնոջը ծեծելու համար երկու տարի բանտում անցկացրեց: Տուն վերադառնալուց հետո, հինգերորդ օրը կատարեց այս հանցագործությունը»,- պատմում են տեղացիները։
Ինչ վերաբերում է վիրավորների առողջական վիճակին, ապա հինգից երեքի վիճակը կայուն է, այդ թվում՝ 10 ամսական երեխայի։ Մայրն ու երեխան շարունակում են մնալ Ախալքալաքի հիվանդանոցում: Մեղադրյալի նախկին կնոջ հայրն ու մայրը համեմատաբար ծանր վիճակում են, ինչի պատճառով նրանց երեկ ուշ երեկոյան տեղափոխեցին Թբիլիսի, Ալադաշվիլիի անվան կլինիկա
Մեղադրյալը ձերբակալված է: Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, ինչը նշանակում է մահափորձ, պատժվում է 7-ից 15 տարի ազատազրկմամբ։tv9news.ge