
Մոսկվայում ձյան առատ տեղումներ են։ Նման սաստիկ տեղումներ գրանցվում են 1993 թվականից ի վեր առաջին անգամ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ Մոսկվայում թափվել է տեղումների ամսական նորմայի 20 տոկոսը (դեկտեմբերի համար նորման 56 մմ է), ինչպիսին չի եղել 28 տարի։ Այս մասին գործակալության հետ զրույցում ասել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար աշխատող Եվգենի Տիշկովեցը։
ՌԴ մայրաքաղաքի 3 օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 30 չվերթ։ shantnews.am