ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը երկրի զինված ուժերում առաջինն են խզել պայմանագիրը 27 զինծառայողների հետ, ովքեր հրաժարվել են պատվաստվել COVID-19-ի դեմ: Այդ մասին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ռազմաօդային ուժերի մամուլի ծառայության ներկայացուցիչ Էնն Ստեֆանեկին:
Նրա խոսքով՝ պաշտոնական պատճառը զինված ուժերի ամբողջ անձնակազմի պարտադիր պատվաստման մասին պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի՝ օգոստսի 27-ի հրամանը չկատարելն Է: Օսթինը զինված ուժերի յուրաքանչյուր զորատեսակի հրամանատարությանը հանձնարարել Է ինքնուրույն սահմանել իր հրամանի կարաման վերջին ժամետը:
Ռազմաօդային ուժերում այն լրացել Է նոյեմբերի 2-ին, ռազմածովային ուժերում եւ Ծովային հետեւակի զորակազմում՝ նոյեմբերի 28-ին, ցամաքային զորքերում պատավորեցրել են պատվաստվել դեկտեմբերի 15-ից ոչ ուշ:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել Է, որ չենթարկվողները ենթակա են արձակման, բացառությամբ նրանց, ովքեր ազատված կլինեն պատվաստումից: Այս պահանջները նաեւ տարածվել են պահեստայինների եւ Ազգային գվարդիայի մարտիկների վրա, թեեւ նրանց համար սահմանել են պատվաստումների ավելի ուշ ժամկետներ: Ինչպես դեկտեմբերի 11-ին նշել Է The Washington Post թերթը, գործող զորամասերի 1,3 միլիոն զինվորներից եւ սպաներից շուրջ 40 հազարը հրաժարվում Է պատվաստվել տարբեր պատճառներով, այդ թվում ցամաքային զորքերի ավելի քան 14 հազար մարտիկ եւ շուրջ 25 հազար զինծառայողներ ռազմաօդային ուժերից, ռազմածովային ուժերից եւ Ծովային հետեւակի զորամիավորումց:
Հաշվի առնելով պատվաստվել չցանկացող պահեստայիններին եւ ազգային գվարդիականներին՝ «հրաժարյալների» ընդհանուր թիվը մոտենում Է 50 հազարի: Պենտագոնի տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 10-ի դությամբ կանոնավոր զորքերի զինծառայողների 96,4 տոկոսկ պատվաստված Է պատվաստանյութի թեկուզեւ մեկ դեղաչափով:
Եթե հաշվի առնենք նաեւ պահեստայիններին եւ ազգային գվարդիականնեին, որոնց թիվը մոտ 800 հազար Է, ապա ստացվում Է զինված ուժերի անձնակազմի 74 տոկուսը:
Համավարակի սկզբից կորոնավիրուսով Է վարակվել 257,1 հազար զինծառայող, 2,3 հազարը հոսպիտալացվել Է, 79-ը՝ մահացել: Ամբողջությամբ վերցված ԱՄՆ-ում ախտահարվածների թիվը հասել Է արդեն 50,1 միլիոնի, մահացել Է 798,7 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 1in.am