Սամցխե-Ջավախքի երեք բնակիչների գտել են մահացած. Դիտավորյալ սպանություն

Սամցխե-Ջավախքի երեք բնակիչների գտել են մահացած. Դիտավորյալ սպանություն

Թբիլիսիում, Վազիանիի թաղամասում մահացած են գտել երեք անձի: 35-ամյա կնոջ, նրա ամուսնու և մոր դիերը հայտնաբերել են սեփական տանը: Դեպքից հետո, Ադիգենիի բնակիչների մահվան վարկած էին համարում գազի արտահոսքը։

«Մահացել է երիտասարդ կինը, նրա ամուսինն ու մայրը: Ծագումով Ադիգենից են, հետո տեղափոխվել էին Ծալկա, արդեն մի քանի տարի է, ինչ ապրում են Թբիլիսիում: Հաստատ ասել չեմ կարող, թե ինչ է տեղի ունեցել, ասում են, որ պատճառը գազի արտահոսքն է»,
– պատմում են գյուղ Զարզմայում, որտեղ նախկինում ապրում էր կնոջ ամուսինը՝ Դ.Ս.-ն:

Ինչ վերաբերում է ՆԳՆ-ին, ապա գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 109-րդ հոդվածով, որը նախատեսում է երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանություն։

Տարածված տեղեկության համաձայն, տղամարդը սառը զենքով վիրավորել է կնոջն ու նրա մորը, ապա ինքնասպան եղել։tv9nerws.ge