Թբիլիսիում, Մառնեուլիում և Զուգդիդիում թմրահանցանքի համար ձերբակալվել է չորս մարդ

Թբիլիսիում, Մառնեուլիում և Զուգդիդիում թմրահանցանքի համար ձերբակալվել է չորս մարդ

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում տարբեր ժամանակներում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար ձերբակալել են չորս անձի. 1968 թվականին ծնված, նախկինում նման հանցագործության համար դատապարտված Ջ.Ա.-ին, 1983 թվականին ծնված Բ.Գ.-ին, 1985 թվականին ծնված Լ.Խ.-ին և 1980 թվականին ծնված Մ.Կ.-ին:

Ձերբակալվածները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման մեջ։ Հանցագործությունը նախատեսում է ութից 20 տարի կամ ցմահ ազատազրկում:

Մառնեուլիի շրջանային բաժնի աշխատակիցները Բ.Զ.-ին ձերբակալել են Մառնեուլիի մունիցիպալիտետում: Մեղադրյալի անձնական և բնակելի տանը խուզարկության արդյունքում ոստիկանները որպես ապացույց առգրավել են հոգեմետ նյութեր և տարբեր թմրամիջոցներ, այդ թվում՝ 30 փաթեթ «հերոին»։

Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են մեկ այլ մեղադրյալ Բ.Գ.-ին: Նրան բերման են ենթարկել Թբիլիսիի Փոնիճալա բնակավայրում։ Իրավապահները նրա անձնական խուզարկության արդյունքում ապացույցների տեսքով առգրավել են մեկ տուփ «հերոին» պարունակող թմրամիջոց։

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության բաժինը Զուգդիդիում Լ.Խ.-ի տանը խուզարկության ժամանակ առգրավել է 41 «Սուբոքսին» դեղահաբ, երեք փաթեթ «Սուբոքսին» դեղահաբ և տարբեր հոգեմետ նյութեր։

Ինչ վերաբերում է Մ.Կ.-ին, ապա Զուգդիդիի մունիցիպալիտետում նրա անձնական խուզարկության ժամանակ իրավապահները որպես ապացույց առգրավել են առանձնապես խոշոր չափերով «Մետադոն» թմրամիջոցի ինը փաթեթ»,- ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման փաստի առթիվ հետաքննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասով։ 1tv.ge