Գերմանիայում արտադրողների արտադրանքների գները (PPI ինդեքս) նոյեմբերին 19,2 տոկոսով կտրուկ բարձրացել են անցյալ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ: Այդ մասին, վկայում են ԳԴՀ-ի դաշնային վիճակագրական վարչության (Destatis) տվյալները: Սա առավելագույն բարձրացումն Է 1951 թվականի նոյեմբերից ի վեր: Այն պայմանավորված Է ինչպես Էներգակիրների արժեքի կտրուկ բարձրացմամբ եւ մատակարարումների շղթայում պահպանվող խնդիրներով, այնպես Էլ համեմատության ցածր բազայով:
Այնուամենայնիվ, Trading Economics-ի տվյալների համաձայն, անցած ամսին վերլուծաբանները կանխատեսել են PPI ինդեքսի Էլ ավելի զգալի ավելացում՝ 19,9 տոկոսով: Գների աճի տեմպերն արագանում են արդեն տասնմեկ ամիսն անընդմեջ, ընդ որում՝ վերջին հինգ ամիսներին վերելքը գերազանցում Է 10 տոկոսը: Էներգակիրների գները նոյեմբերին կտրուկ բարձրացել են 49,4 տոկոսով, այդ թվում՝ բնական գազը թանկացել Է 83,4 տոկոսով, Էլեկտրականությանը՝ 48 տոկոսով: 1in.am