Բենզինի բարձր գները խնդիր են դարձել ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ամբողջ աշխարհում։ Երեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը ելույթ ունենալով երկրի տնտեսական իրավիճակի մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բենզինի բարձր գները խնդիր են. ոչ միայն այստեղ՝ ԱՄՆ-ում, այլեւ ամբողջ աշխարհում։ Բենզինի գները վերջերս ռեկորդային բարձր ցուցանիշների են հասել Եվրոպայում եւ Ասիայում: Ֆրանսիայում անցյալ ամսվա վերջին այն կազմում էր մոտ 7 դոլար մեկ գալոնի համար [մոտ 3.7 լիտր], Ճապոնիայում՝ մոտ 5.5 դոլար գալոնի դիմաց»,- ասել է նա։ ԱՄՆ-ում բենզինի միջին գինը մոտ 3.4 դոլար է կազմում մեկ գալոնի համար, ասել է Բայդենը։
Սակայն, ըստ ԱՄՆ առաջնորդի, նախկինում գների ավելի զգալի աճեր են եղել։ «Միայն վերջին տասնամյակում. մենք դա տեսանք 2012 թվականին, երբ բենզինի գինը հասավ 3.90 դոլարի նշագծին: Մենք դա տեսանք 2014 թվականին, երբ այն 3.69 դոլար են կազմում»,- բացատրել է Բայդենը: «Բանն այն է, որ մենք միշտ անցնում ենք այս պոռթկումների միջով: Եվ մենք պատրաստվում ենք հաղթահարել նաեւ այս մեկը: Հուսանք՝ ավելի արագ»,- հավելել է նա: