Արևային պսակ Մարսի վրա. Լուսանկարել է Perseverance մարսագնացը

Արևային պսակ Մարսի վրա. Լուսանկարել է Perseverance մարսագնացը

Perseverance մարսագնացը լուսանկարել է արևի շուրջ անսովոր լուսապսակ, որը հայտնվել է 292 սոլի ժամանակ (մարսյան օրեր):

Նկարը տարածել է աստղալուսանկարիչ Դոնալդ Դեւիսը, ով մշակել է ՆԱՍԱ-ի ստացած լուսանկարները Մարսից։

«Կարծես Perseverance մարսագնացը բռնել է լուսապսակը 292 սոլի ժամանակ՝ ենթադրելով, որ դա ինչ-որ ներքին արտացոլում չէ: Սա երկու շրջանակից բաղկացած կոլաժ է, որը հիմնված է լայնածավալ ստվերավորման և ռետուշի վրա», – բացատրել է նա:

Պսակը առաջանում է մթնոլորտի փոքրիկ սառցե բյուրեղների վրա լույսի անդրադարձումից և բեկումից: Կախված դրանց ձևից և կողմնորոշումից՝ առաջանում են այս երևույթի տարբեր տեսակներ։