Թբիլիսիում դեկտեմբերի 18 -ին անցկացվեց Վրաստանի պատանիների «Շինկյոկուշին» կարատեյի առաջնությունը:
Ջիգրաշեն գյուղից թվով 6 մարզիկներ ովքեր նաեւ Նինոծմինդայի մարզադպրոցի սան են, Մարզիչ Սերգո Քսպոյանի գլխավորությամբ մեկնեցին Թբիլիսի:
Սերգո Քսպոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս առաջնությանը մենք հանդես եկանք 6 մարզիկներով` ունեցանք երեք մրցանակակիրներ: Աղջիկներից Մարի Մարգարյանը գրավեց 2 -րդ հորիզոնականը, Միխայել Մարաբյանը 2-րդ տեղը եւ Վալիկո Պողոսյանը` 3 -րդ տեղը: Մարզիկները պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով եւ դիպլոմներով»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.