Պատանի կարատեիստները Ջիգրաշեն գյուղից

Պատանի կարատեիստները Ջիգրաշեն գյուղից

Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում Կիոկուշինկայ կարատեի մարզիկների խումբը արդեն 5 տարուց ավել է ինչ գործում է:

Խմբում մարզվում են մոտավորապես 20 -ից 25 աշակերտներ, որոնց թվում նաեւ կան աղջիկներ:

Մարզիչ Սերգո Քսպոյանի խոսքով այս 5 տարիներ ընթացքում մասնակցել են Վրաստանի եւ Հայաստանի Կիոկուշին կարատեի առաջնություններին, որտեղ ունեցել են տարբեր մրցանակակիրներ:

Նշենք, որ դահլիճը որտեղ մարզվում են երեխաները ունի կոսմետիկ վերանորոգման կարիք: Սպորտդահլիճը ջեռուցվում է գազի համար նախատեսված վառարանով եւ չունի ջեռուցման համակարգ: Մարզիչի հետ զրույցում պարզ դարձավ, որ դահլիճում կա նաեւ մարզագույքի խնդիր:

Երերխաները իրենց մարզիչի գլխավորությամբ կարատեի մարզումներից հետո, զբաղվում են նոր սպորտաձեւով՝ նետաձգությամբ, որը թե Ջիգրաշենում եւ թե Ջավախքում սպորտի ասպարեզում նորություն է համարվում:

«Բաթումիում մասնակցել եմ նետաձգության դասընթացներին ու ստացել եմ միջազգային սերտիֆիկատ: Հիմա ուզում ենք նաեւ այս սպորտաձեւը զարգացնել Ջավախքում: Դժվարություններ կա նաեւ այս ոլորտում, բայց հույսով եմ դուր կգա մեր Ջավախքի հասարակությանը, այս սպորտաձեւը եւ կունենանք խմբակ՝ նետաձգության ասպարեզում նույնպես»,-ասաց Քսպոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Փոքրիկ Մարիա Մարգարյանը NOR -ի հետ զրույցում նշեց, որ արդեն 2 տարի է զբաղվում է կարատեով, մասնակցել է երկու քննության եւ ունի կապույտ գոտի: Հետագայում նույնպես շարունակելու է զբաղվել կարատեով:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Պատանի կարատեիստները Ջիգրաշեն գյուղից
Նետաձգություն