Աշխարհում առանց նախազգուշացման չեղարկվել են հազարավոր չվերթներ

Աշխարհում առանց նախազգուշացման չեղարկվել են հազարավոր չվերթներ

Աշխարհում ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, կաթոլիկ աշխարհի Սուրբ Ծննդի նախօրեին, ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել։ Պատճառը կորոնավիրուսի Omicron շտամի տարածումն է։

Որոշ չվերթների ուղևորներ նախապես չեն զգուշացվել, իսկ չվերթի չեղարկման մասին իմացել են միայն օդանավակայան ժամանելուց հետո, հայտնում է The Guardian-ը։

Միայն ԱՄՆ-ում, որտեղ Omicron-ի դեպքերը կազմում են ավելի քան 70%, օրական չեղարկվում է  458 ներքին չվերթ։ shantnews.am