Պուտինն ասել է, որ Նոր տարվա գիշերը հարազատների հետ «նախագահին կլսի»

Պուտինն ասել է, որ Նոր տարվա գիշերը հարազատների հետ «նախագահին կլսի»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Նոր տարին հարազատների հետ նշել՝ լսելով իր ամանորյա ուղերձը։ Այս մասին նա ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման ժամանակ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հարցին, թե ինչպես է պատրաստվում անցկացնել ամանորյա գիշերը, երկրի ղեկավարը ժպտալով պատասխանել է. «Նստել հարազատների հետ, դիմավորել Նոր տարին, լսել նախագահին»։ news.am