Ճապոնիայում ուժեղ ձյան պատճառով չեղարկվել է ավելի քան 100 ավիաչվերթ

Ճապոնիայում ուժեղ ձյան պատճառով չեղարկվել է ավելի քան 100 ավիաչվերթ

Առնվազն 106 ներքին ավիաչվերթ է չեղարկվել Ճապոնիայում ուժեղ ձյան պատճառով, որը շաբաթ օրվա գիշերվանից տեղում է Ճապոնական ծովի ափամերձ մի շարք շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NHK հեռուստաալիքին։

Մեկ գիշերվա ընթացքում Նիիգաթա կենտրոնական մարզում մոտ 90 սմ ձյուն է տեղացել, Հոկայդո հյուսիսային մարզում՝ 40 սմ։ Մի շարք շրջաններում գրանցվել է նաեւ ուժեղ քամի՝ վայրկյանում 35 մ արագությամբ։ Իշխանությունները ափամերձ եւ հարեւան շրջանների բնակիչներին հորդորում են միայն անհրաժեշտության դեպքում դուրս գալ տներից՝ խուսափելու համար ցրտահարումից եւ ճանապարհատրանսպորտային պատահարներից։

Սպասվում է, որ վատ եղանակը կշարունակվի մինչեւ երեքշաբթի։ Բացի այդ, սառը եղանակը՝ ձյան տեղումներով, կարող է տեղափոխվել նաեւ Ճապոնիայի տարածքի խորքը։ news.am