Վրաստանում հունվարի 2-4-ը սպասվում են տեղումներ և ուժեղ քամի։ Այս մասին տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Ըստ նրանց՝ լեռներում սպասվում է առատ ձյուն, մառախուղ ու բուք, ծովում 3-4 բալ փոթորիկ, ճանապարհներին՝ մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում, լեռնային շրջաններում ձնահյուսի վտանգ։
«Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկությունը կարող է սահմանափակվել», – հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։ 1tv.ge