Տոնական օրերին եղանակը կվատթարանա

Տոնական օրերին եղանակը կվատթարանա

Ամանորի գիշերը Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում կդիտվի անձրև, լեռներում կտեղա ձյուն, իսկ արևելյան Վրաստանում մինչև հունվարի 1-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Արեւմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում գիշերը օդի ջերմաստիճանը կլինի +2, +7 աստիճան տաքություն, Արեւելյան Վրաստանի ցածրադիր գոտիներում՝ -2, -7 աստիճան ցուրտ։

Հունվարի 1-ին, ցերեկը, Արևմտյան Վրաստանի մեծ մասում և արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, ցածրադիր գոտիներում՝ անձրեւ, լեռներում և բարձրադիր գոտիներում՝ ձյուն։ Հունվարի 2-4-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի անձրեւային եղանակ, համեմատաբար ցուրտ, տեղ-տեղ կդիտվի արեւմտյան քամու ուժգնացում։

Թբիլիսիում մինչև 2022 թվականի հունվարի 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը Ամանորի գիշերը կլինի 0, -2, ցերեկը՝ +8, +10 աստիճան տաքություն։ Հունվարի 2-3-ին կդիտվի հյուսիս-արևմտյան քամի. Ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով։