QR կոդով մսի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալը լիովին հասանելի կլինի 2022 թվականի գարնանից:
Ինչպես bm.ge-ին հայտնել է «FAO Animal Identification-Registration»-ի ղեկավար ՝ Միխեիլ Սոխաձեն, համակարգը պատրաստ է, գործունակ և պետք է միայն իրակագործել այն։
«Դեկտեմբերի 27-ին սկաներներ են ժամանել, որոնց միջոցով կտպվեն QR կոդերը, ապա կտրվեն մսերին։ Հիմա ամենադժվար փուլը այդ սարքավորումները բաժանելն ու դասընթաց-թրենինգներ անցկացնելն է։ Կարծում ենք, որ 2022 թվականի գարնանից հատուկ ստեղծված հավելվածի միջոցով սպառողներին հնարավոր կլինի QR կոդով ամբողջական տեղեկատվություն ստանալ մսի մասին, թե որ մարզում, որ սպանդանոցում, քանի տարվա մորթված խոշոր եղջերավոր անասունի միս է վաճառվում»,- ասել է Միխեիլ Սոխաձեն։
Naits – այսպես է կոչվում հավելվածը, որը ներկայումս աշխատում է թեստային ռեժիմով միայն Android-ի օգտատերերի համար։
«QR Code for Meat» ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվում է դոնոր կազմակերպությունների կողմից, և պետության պատասխանատվությունը միայն այս ծրագրի իրականացումն է: tv9news.ge