Վրաստանի Պարենի ազգային գործակալությունը կոչ է անում երկրի բնակիչներին զերծ մնալ միս գնելուց այն վայրերում, որտեղ չեն պահպանվում հիգիենայի չափանիշները և ապրանքի պահպանման պայմանները։
Գործակալությունը նշում է, որ Ամանորի օրերին ավելանում է մսամթերքի սպառումը։ Պահանջարկի ավելացման ֆոնին միսը հաճախ վաճառվում է այնպիսի միջավայրում, որտեղ համապատասխան պայմանները պահպանված չեն, մսի ծագումն ու սպանդի վայրը անհայտ են։
Կասկածելի փաստերի բացահայտման դեպքում քաղաքացիներին կոչ է արվում դիմել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության թեժ գծի հեռախոսահամարով՝ 1501։
«Տավարի միս գնելիս սպառողը պետք է ուշադրություն դարձնի հետևյալ հանգամանքներին՝ միսը պետք է պահել մաքուր, փակ սառնարանում՝ 2-ից 6 աստիճան ջերմաստիճանում»,- ասվում է հաղորդագրությունում։
Վաճառվող մսի պիտակի վրա պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.
Ինչպես պարզաբանել են Գործակալությունում, ոչ պաշտոնական կետերում մսի և մսամթերքի գները կարող են փոքր-ինչ տարբերվել մասնագիտացված խանութներում, գյուղատնտեսական շուկաներում և հիպերմարկետներում։
Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ անասնաբուժական հսկողության բացակայության դեպքում միս և կենդանական ծագման մթերքներ օգտագործելուց հիվանդանալու բարձր ռիսկ կա: