Մեր խոստումը կատարվել է, երկրում լուծվել է մոլախաղերի հարցը,- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերթական անգամ շնորհակալություն է հայտնել խորհրդարանին համապատասխան օրենքի ընդունման համար։
Վարչապետը խոսել է նաև դեղերի գների մասին և նշել, որ այս հարցով որոշումներ կկայացվեն այս շաբաթ։
«Մյուս խոստումը, որ ունենք դեղերի գների հետ կապված, այն է, որ այս շաբաթ այս թեմայով որոշումներ ենք կայացնելու, ինչը, մեր կանխատեսմամբ, զգալիորեն կնվազեցնի դեղերի գները։ Դեղագործական շուկայի հաշվետվությունն ավարտված է, մրցակցության գործակալությունը արդեն ավարտել է աշխատանքները։ Նոր նախարար պարոն Զուրան արդեն հանդիպել է մրցակցության գործակալության ղեկավարի հետ։ Նրանք միասին ծրագրել են հետագա անելիքները։ Պատրաստվում ենք բացել նաեւ թուրքական շուկան, Թուրքիայից ներկրել բարձրորակ դեղամիջոցներ, ինչը, մեր կանխատեսմամբ, կնվազեցնի դեղերի գները։
Բացի այդ, մենք աշխատելու ենք նաև օրենսդրության վրա, որն էլ ավելի կբարելավի իրավիճակը այս ոլորտում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։1tv.ge