Ինչպե՞ս կարելի է կորցնել ամանորյա տոներին հավաքած կիլոգրամները։ Սննդաբան եւ ֆիթնեսի մարզիչ Քեթլին Թրոթերը որոշ խորհուրդներ է տվել։
Նրա խոսքով՝ բոլորի համար պարզապես չկա ունիվերսալ դիետա, քանի որ այս կամ այն դիետայի արդյունավետությունը մեծապես կախված է սեռից, տարիքից, նյութափոխանակության արագությունից եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումների առկայությունից: Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս մշակել անհատական սննդային մոդել։
Փորձագետի կարծիքով՝ հաջող նիհարելու համար ամենակարեւորը հետեւողականությունն ու որոշակի կենսակերպին հավատարմությունն է։ Պետք է նաեւ հիշել, որ անիրատեսական եւ ծայրահեղ դիետաները եւ վարժությունների ռեժիմները կարող են վնասակար լինել հորմոնների, քաշի եւ նյութափոխանակության համար:
Սննդաբանը խորհուրդ է տալիս ընտրել սննդանյութերով հարուստ մթերքներ եւ կրճատել կիսաֆաբրիկատների եւ պատրաստի սննդի քանակը։
Խորհուրդ է տրվում նաեւ լսել օրգանիզմին․ ուտել միայն քաղցի զգացումից հետո, դադարեցնել, երբ ի հայտ է գալիս հագեցվածության զգացումը, իսկ ուտելու ընթացքում կենտրոնանալ գործընթացի վրա։ Թրոթերն առաջարկում է ավելի շատ ջուր խմել եւ չմոռանալ, որ ըմպելիքները նաեւ կալորիականությամբ են ազդում կազմվածքի վրա։ Քաշի եւ կազմվածքի համար հատկապես վնասակար են գազավորված ըմպելիքները եւ ալկոհոլը։
Նիհարել ցանկացողներին սննդաբանը նաեւ խորհուրդ է տալիս հիշել, որ առողջ ապրելակերպը ճանապարհ է, ոչ թե կարճ տարածություն, որը նախատեսված է ավելորդ քաշից արագ ազատվելու համար։news.am