Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը դեռ հանձնարարական չի տվել ուսումնական գործընթացը հետաձգելու մասին,- ասել է օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամար Գաբունիան՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի ավարտին կայացած ճեպազրույցում։
Նրա խոսքով, եթե ուսումը հետաձգելու անհրաժեշտություն լինի, Համակարգող խորհուրդը կքննարկի հարցը։
«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը ուսումնական գործընթացը հետաձգելու հանձնարարական դեռ չի ներկայացրել։ Ամեն ինչ կիրականացվի ըստ նախատեսվածի։ Եթե անհրաժեշտություն առաջանա, իհարկե, խորհուրդը կանդրադառնա այս հարցին»,- ասաց Թամար Գաբունիան։
Հիշեցնենք, որ Վրաստանի ողջ տարածքում պետական և մասնավոր դպրոցներում ուսումը պետք է վերսկսվի հունվարի 17-ից։ Ինչպես դպրոցները, այնպես էլ մանկապարտեզները հունվարի 17-ից կվերսկսեն աշխատանքը:1tv.ge