Ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում

Ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում

Այսօր՝ հունվարի 13-ին,  ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը  իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում   դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը կոտրվել  է և բարձր լարման լարերն են պահում, որ սյունը չի տապալվում: shamshyan.com